ԷկոԼաբ հիմնադրամի Re.Action ծրագրի հայտադիմում
ԷկոԼաբ հիմնադրամի Re.Action ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդներին ձեռք բերել ծրագրեր իրականացնելու հմտություններ, կյանքի կոչել իրենց մտքերը և իրենց ներդրումն ունենալ սեփական համայնքների զարգացման գործում: Մասնակցելով ծրագրին դուք կծանոթանաք հետևյալ թեմաներին`

□ Կենսակայուն զարգացում, 
□ Կոնֆլիկտ,
□ Մեդիա և քննադատական մտածողություն,
□ Ակտիվ քաղաքացիություն և ոչ բռնի քաղաքացիական դիմադրություն
։  

Ծրագրին կարող են դիմել, այն երիտասարդները, ովքեր`

□ 18-ից 25 տարեկան են,
□ բնակվում են Հայաստանի մարզերում,
□ հետաքրքրված են ծրագրի թեմաներով
□ պատրասկակամ են կամավորական հիմունքներով իրականացնել ծրագրեր իրենց համայնքներում։  

ԷկոԼաբը հնարավորություն է տալիս մասնակցելու կարողությունների զարգացման 3 դասընթացների, որոնք իրականացվելու են երկու փուլով։  

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Ծրագրին դիմելիս անհրաժեշտ է նշել, թե որ փուլին եք ցանկանում մասնակցել։ Ընտրելով փուլերից որևէ մեկը դուք պարտավորվում եք մասնակցել Ձեր ընտրած փուլի բոլոր երեք դասըթացներին։    
Դասընթացները իրականացվելու են հետևյալ ժամանակացույցով՝  

Փուլ առաջին`          
Ամառային դպրոց՝ հուլիսի 5-11, 2017  
Ծրագրային հանդիպում՝ օգոստոսի 4-9, 2017
Անդրադարձ ֆորում՝ դեկտեմբերի 4-8, 2017  

Փուլ երկրորդ`         
Ամառային դպրոց՝ հուլիսի 11-17,2017
Ծրագրային հանդիպում՝ օգոստոսի 12-17, 2017
Անդրադարձ ֆորում՝դեկտեմբերի 4-8, 2017  

Սեմինարներին մասնակցելով կստանաք գիտելիքներ կենսակայուն զարգացման, կոնֆլիկտի, մեդիայի և քննադատական մտածելակերպի և ոչ բռնի քաղաքացիական դիմադրության մասին, կզարգացնեք ժամանակի և ծրագրի կառավարման հմտությունները և դառնալով ԷկոԼաբ հիմնադրամի շրջանավարտների ցանցի անդամներ կկարողանաք մասնակցել տարբեր տեղական և միջազգային ծրագրերի:    

Սեմինարների ընթացքում կացության և սննդի ծախսերը հոգում է ծրագիրը: Սեփական բնակավայրից սեմինարի վայր հասնելու ճանապարհածխսերը փոխհատուցվում են դասընթացների ժամանակ:  

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է մայիսի 20-ը:

Ծրագրին կարող եք դիմել՝ սեղմելով դիմել կոճակը և լրացնելով ծրագրային հայտադիմումը:  Խնդրում ենք հաշվի առնել, որ ԷկոԼաբ թիմից նամակ կստանան միայն ընտրված մասնակիցները, քանի որ բազմաթիվ հայտադիմումներ ստանալու պատճառով մենք հնարավորություն չենք ունենա անհատապես պատասխանել բոլոր չընտրված մասնակիցներին։

Ընտրված մասնակիցների հետ կապ կհաստատվի մինչև հունիսի 5-ը։  

Սույն ծրագիրը ֆինանսավորվել է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ծրագրում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության և Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
 
Անուն Ազգանուն *

 
Ծննդյան օր ամիս տարի *

Օրինակ՝ 17.05.1995
 
Սեռ *


 
Հասցե *

(փողոց, տուն/բնակարան, քաղաք/գյուղ և մարզ)
Օրինակ` Աբրահամյան փողոց 12 շենք, բնակարան 23, Արտաշատ, Արարատի մարզ։
 
Հեռախոսահամար *

Օրինակ՝ 098000000
 
Մայրենի լեզու *

Խնդրում ենք նշել Ձեր մայրենի լեզուն:
 
Անգլերենի իմացություն *


 
Ռուսերենի իմացություն *


 
Այլ լեզվի իմացություն։

 
Կրթություն *

Խնդրում ենք նշել Ձեր քոլեջը/համալսարանը, ֆակուլտետը կամ բաժինը, ուսանելու տարեթվերը և աստիճանը: Օրինակ՝ Երևանի պետական համալսարան, Հոգեբանության ֆակուլտետ, բակալավր:
 
Աշխատանքային գործունեություն (աշխատանքային փորձ, կամավորական աշխատանք և այլն) *

Խնդրում ենք նշել վերջին 3 կազմակերպությունները որտեղ աշխատել եք և այն պաշտոնը/հաստիքը, որը զբաղեցրել եք:
 
Ի՞նչու եք ցանկանում մասնակցել ԷկոԼաբին: *

(Խնդրում ենք շարադրել Ձեր պատասխանը առավելագույնը 300 բառի սահմանում)
 
Ի՞նչ եք ցանկանում զարգացնել կամ փոփոխել Ձեր համայնքում: *

(Խնդրում ենք շարադրել Ձեր պատասխանը  առավելագույնը  300 բառի սահմանում)
 
Խնդրում ենք նշել, թե որ փուլին եք ցանկանում դիմել: *

Ընտրված փուլը հետագայում փոփոխել հնարավոր չէ, հեևտաբար խնդրում ենք փուլի ընտրությունից առաջ մանրամասն դիտարկել դասընթացների օրերը:

 
Համաձայն եք արդյո՞ք, ծրագրի մասնակից ընտրվելու դեպքում առանց բացակաների ներկա գտնվել երեք դասընթացների բոլոր օրերին: *

Խնդրում ենք հաշվի առնել, որ դասընթացներն անցկացվելու են Հայաստանի մարզերում: Էկոլաբը կարող է Ձեզ տրամադրել աշխատավայր կամ համալսարան ներկայացնելու տեղեկանք, սակայն Ձեր համալսարանի կամ գործատուի հետ բացակայության վերաբերյալ պայմանավորվածություն պետք է ձեռք բերեք ինքներդ:

 
Այլ մեկնաբանություններ:

 
Որտեղի՞ց եք լսել Էկոլաբի մասին։ *

Օրինակ` Սոցիալական կայքերից, ընկերներից, տեղեկատվական հանդիպումներից, այլ։
Thanks for completing this typeform
Now create your own — it's free, easy, & beautiful
Create a <strong>typeform</strong>
Powered by Typeform